Լուսանկարներ

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Պատմական ակնարկ

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Կենտրոնը ստեղծվել է 2005 թ. հոկտեմբերի 24-ին ընդունված Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորմամ մասին «ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ Կառավարության որոշմամբ:
Այն հանդիսանում է տեխնիկական անվտանգության քաղաքականության իրականացման պետական կառույց: Կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Կառավարության կողմից, կառավարման լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը


Կենտրոնի գործունեության առարկան և նպատակները

1. Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելն է` բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:

2. Կենտրոնի լիազորություններն են`
1) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
2) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.
3) իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանն ու իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների անցկացմանը.
4) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը.
5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում՝ նաև զանգվածային լրատվության միջոցներով.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Կենտրոնն իր գործառույթներն իրականացնում է`
1) արտադրություններում կամ առանձին տեղամասերում, արտադրամասերում, արտադրական հրապարակներում, պահեստարաններում, տեղակայանքներում, տեխնոլոգիական սարքավորումներում կամ ցանկացած այլ օբյեկտում, որտեղ՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը՝
դյուրավառ նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C-ի կամ դրանից ցածր է,
օքսիդացող նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանն օքսիդավերականգնման էկզոթերմի ռեակցիաների հետևանքով,
այրվող նյութեր՝  հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից,
պայթյունավտանգ նյութեր, որոնք կարող են պայթել բոցի ազդեցությամբ կամ ցնցումների և շփման նկատմամբ դրսևորել ավելի զգայունություն, քան երկնիտրաբենզոլը,
թունավոր նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա՝ կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,
շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
բ. կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումներ, ջրի՝ մինչև 1150 C (60 կՎտ և ավելի հզորության) և 1150 C-ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
գ. իրականացվում են հանքարդյունահանման, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ՝ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ,
դ. իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք՝ ստորերկրյա պայմաններում,
ե. ստացվում են մետաղների հալույթներ.

2) շարժասանդուղքներում, ճոպանուղիներում, կարուսելներում, ֆունիկուլյորներում, ամբարձիչ կռունկներում, մեկ տոննա և ավելի բեռնաբարձությամբ ամբարձիչ սարքավորումներում և մեխանիզմներում.

3) վերելակներում, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում՝ արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում՝ բացառությամբ 250 կգ կամ պակաս բեռնատարողությամբ վերելակների.

4) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններում, գազագլանաանոթային սարքավորումներում, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներում, գազապահեստարաններում.

5) ջրային լողամիջոցներում՝ բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի։

4. Կենտրոնն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում և զննում.
2) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում.
3) տեխնիկական անվտանգության և հակահրդեհային փորձաքննության իրականացում ու համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը։

5. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:

6. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է կենտրոնի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հասցեն
ք. Երևան, Ջրաշատի 1

Հեռախոսներ` 562302, 567481-122, 561412-122

ՀՀ մարզերում գործում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի
մարզային հետևյալ բաժիններն ու բաժանմունքները.


Շիրակի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժին
Շիրակի մարզ, ք.Գյումրի, Աբովյան 196, հեռ. 0312-5-51-57

Սյունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժին
Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Ստեփանյան 14, հեռ. 0285-6-38-73

Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժին
Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան 16, հեռ. 0322-2-30-00

Կոտայքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունք
Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, հեռ.0223-20529

Տավուշի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունք
Տավուշի մարզ, ք.Իջևան, Արցախյան 2Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունք

Արագածոտնի մարզ
ք.Աշտարակ, Ներսես Աշտարակեցու 7

Արարատի և Վայոց Ձորի բաժանմունքներ
Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր

Գեղարքունիքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժանմունք
Գեղարքունիքի մարզ, ք.Սևան:

 

Ղեկավար կազմ

 

Աշոտ Սեդրակի Պետրոսյան, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Աշոտ Սեդրակի Պետրոսյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին ՀՍՍՀ Տաշիրի (Կալինինո) շրջան գյուղ Մեծավանում (Շահնազար):
1963-73թթ.ընդունվել և ավարտել է Մեծավանի միջնակարգ դպրոցը:
1974թ. զորակոչվել է ՍՍՀՄ զինված ուժեր: 1975թ. ընդունվել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմաքաղաքական համազորային ուսումնարանը:
1979թ. ավարտելով վերոհիշյալ զինվորական ուսումնարանը, Հունգարիայում՝ նշանակվել է 13-րդ գվարդիական տանկային դիվիզիայի, 6-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդում վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնին՝ քաղաքական գծով, շուտով նշանակվում է նույն գնդի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար,այնուհետև 902-րդ առանձին դեսանտա-գրոհային զորամասի հրամանատարի տեղակալ` մինչև 1984թվականը:
1984-1986թթ. ծառայել է հեռավոր արևելքում` Ամուրի մարզում, որպես դեսանտա-գրոհային,այնուհետև հետախուզության զորամասի հրամանատարի տեղակալ:
1986 թվականին ընդունվել և 1989 թվականին ավարտել է Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան: Ավարտելուց հետո նշանակվել է 100-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ուսումնական 1-ին գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնին՝ քաղաքական գծով:
1989-1990թթ.ծառայել է Թբիլիսիում, այնուհետև ՀԽՍՀ 7-րդ բանակի Երևանի մայրաքաղաքային գնդում, որպես գնդի հրամանատարի տեղակալ: 1991թ. նշանակվել է ՆԳՆ հատուկ գնդի հրամանատար մինչև 1992թ.:
1991թ. նշանակվելով ՀՀ ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության գնդի հրամանատարի պաշտոնին, մասնակցել է Շահումյանի, Տավուշի, Իջևանի, Գորիսի, Կապանի, Մեղրու սահմանների ինքնապաշտպանական մարտերին:
1992թ. հունվարի 28-ին նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին դեսանտա-գրոհային գնդի հրամանատարի պաշտոնին, հունիս ամսից մինչև նոյեմբեր ամիսը իր մասնակցությունը բերելով Լաչինի ինքնապաշտպանական մարտերին:
1993 թվականին Աշոտ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին:
1995 թվականի աշնանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալի պաշտոնին:
1996 թվականին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
1997 թվականին ՀՀ ՊՆ Ռազմական ուսումնարանի պետի պաշտոնին այնուհետև, Ռազմական ինստիտուտի պետի պաշտոնին,տալով առաջին շրջանավարտները:
1999 թվականին իր զեկուցագրի համաձայն,գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր:
1999թ. նշանակվել է «Հայփոստ»-ի գործադիր գլխավոր տնօրեն և պաշտոնավարել մինչև 2000 թվականը:
2000 թվականի նոյեմբերից նշանակվել է ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության («Հայլեռտեխհսկողություն») վարչության պետ:
2006 թվականի մարտի 21-ից մինչև 2008 թվականի մայիսի 15-ը ղեկավարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
2008 թվականի մայիսի 15-ից մինչ օրս՝ ղեկավարում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:


Սարոյան Զոհրաբ Ալբերտի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Ծնվել 1962թ. 3 հուլիսի, ք. Երևան

Կրթություն

1969-1979թթ. ավարտել է Երևանի թիվ 6 միջնակարգ դպրոցը
1980-1982թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1988-1993թթ. ավարտել է Ծյումենի ինդուստրիալ ինստիտուտը, որակավորումը`ինժեներ-մեխանիկ

Աշխատանքային գործունեություն

1982-1995թթ. աշխատել է Ներքին գործերի նախարարությունում` ՊԱՏ տեսուչ
2000-2003թթ. Ծերերի տուն ինտերնատում` տնտեսական գծով տեղակալ
2003-2004թթ. Արաբկիրի մարզադպրոցի փոխտնօրեն
2004-2006թթ. ՀՀ ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հաձնաժողովում`փորձագետ-գլխավոր մասնագետ
2008-2009թթ . ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունում` Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման բաժնի պետ
2010-2012թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչությունում` Երևան քաղաքի տարածքային բաժնի պետ
2012թ.-ից` ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:                                                            

                                          

Վլադիմիր Սամվելի Հովսեփյան, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Ծնվել է 1981թվականին Երևանում:

1988թ-ին ընդունվել և 1999թ-ին ավարտել է Երևանի 116 միջնակարգ դպրոցը:
1999 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի Երկրաբանական ֆակուլտետը:
2004 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի Տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:
2000-2003թթ.աշխատել է «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասի պետ
2003-2006թթ. - «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն
2006-2007թթ.- «Տեխնիկական անվտանգության ազգային  կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես գլխավոր մասնագետ
2007-20011թթ.- «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես վարչության պետ
2011թ. «Տեխնիկական անվտանգության ազգային  կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես տնօրենի տեղակալ

Փորձաքննությունների արդյունքներ

Տեղեկամք՝ ԱՎՕ-ների ռեեստրում գրանցված օբյեկտների 2014թ-ի 1 կիսամյակում իրականացված փորձաքննությունների վերաբերյալ

Տեղեկամք՝ ԱՎՕ-ների ռեեստրում գրանցված օբյեկտների 2013թ-ին իրականացված փորձաքննությունների վերաբերյալ




 


Besucherzahler russian ladies
счетчик посещений