News

Accidents

ՃՏՊ Համբերդ-Արագածի լիճ խաչմերուկում

00:20 / 19.09.2014

Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Համբերդ-Արագածի լիճ խաչմերուկում ավտոմեքենան գլորվել է ձորը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Պարզվել է, որ տեղի է ունեցել 2 ՃՏՊ: Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում Ս.Շ-ի վարած «Վոլկսվագեն» մակնիշի 35TS339 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել դաշտամիջյան քարերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Շ.-ն (ծնվ. 1985թ.), ուղևորներ՝ Հ.Ղ.-ն (ծնվ. 1991թ.) և Ի. Ղ.-ն (ծնվ. 1988թ.) տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Բյուրական-Ամբերդ 17-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 69AR999 պետհամարանիշի ավտոմեքենան (Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել Ա.Մ.-ն (ծնվ. 1985թ.), ուղևորներ՝ Ն. Ե.-ն (ծնվ. 1990թ.) և Ն.Է. (ծնվ. 1993թ.):
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Գ.-ին (ծնվ. 1987թ.):
Տուժածները տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակները բժիշկները գնահատել են կայուն ծանր:

← Back to the list