Հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն

Պատմական ակնարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 28-ի N 1131-Ն որոշմամբ, որով և հաստատվել է դրա կանոնադրությունը: Մինչ այդ գործակալության գործառույթներն իրականացվում էին ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:  

Հայաստանի Հանրապետության Կառավարության 25 դեկտեմբերի 2014 թվականի N 1527-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը» վերանվանվեց «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազի հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն»:


Հասցե` ՀՀ ք. Երևան, 0054, Դավթաշեն 4, Ա. Միկոյան փող. 109/8

Էլ. փոստ` accredit@mes.am, licesia@mes.am