"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

22:04 / 17.05.2018

Ընդամենը 10 համայնքների թվով 22 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 5 ամպ, կատարվել է 2802 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

***

Մայիսի 17-ին, ժամը 17:00-ից մինչև 17:07-ը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տարածքում տեղակայված թվով 3 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 111 կրակոց:

***

Մայիսի 17-ին, ժամը 16:32-ից մինչև 17:07-ը Կոտայքի մարզի Եղվարդ և Քանաքեռավան համայնքների տարածքներում տեղակայված թվով 6 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1065 կրակոց:

***

Մայիսի 17-ին, ժամը 15:33-ից մինչև 16:38-ը Շիրակի մարզի Ախուրյան, Բասեն, Կամո, Հացիկ, Քեթի, Մայիսյան համայնքների տարածքներում տեղակայված թվով 11 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1454 կրակոց

***

Մայիսի 17-ին, ժամը 13:27-ից մինչև 13:37-ը Լոռու մարզի Մեդովկա համայնքի տարածքում տեղակայված թվով 2 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 172 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին