"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

09:24 / 13.06.2018

Հունիսի 12-ին ժամը 12:00-ից 14:24-ը ՀՀ Շիրակի մարզի Ազատան, Արևիկ, Ախուրյան, Բասեն, Գեղանիստ, Կամո, Կապս, Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մանթաշ, Մայիսյան, Մեղրաշատ, Մեղրաշեն, Ողջի, Ոսկեհասկ, Սպանդարյան, Վահրամաբերդ, Փանիկ, Քեթի, Լուսակերտ համայնքների տարածքներում գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 19980 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների հետևյալ համայնքների տարածքներում տեղացել է կարկուտ՝ չպաշտպանվող տարածքներ Շիրակի մարզի Հովունի, Անուշավան, Փոքր Մանթաշ, Մարմարաշեն, Մեծ Սարիար, Գյումրի, Վայոց Ձորի մարզի Գոմք:

55 համայնքների 155 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 11 ամպ, կատարվել է 26535 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 00։53-ից մինչև 01։19-ը Արարատի մարզի Սուրենավան, Լուսառատ, Ոսկետափ, Արալեզ, Արարատ, Նոյակերտ, Ավշար, Այգավան, Եղեգնավան համայնքների տարածքներում տեղակայված 29 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5562 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 00։18-ից մինչև 01։01-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Գեղի, Նոր Երզնկա, Արգել համայնքների տարածքներում տեղակայված 9 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1743 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 00:12-ից մինչև 00:13-ը Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում տեղակայված հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3 հրթիռային կրակոց: 

***

Հունիսի 11-ին, ժամը 23։45-ից մինչև 00։53-ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ղազարավան, Արտաշավան, Փարպի, Նոր Եդեսիա, Աշտարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ համայնքների տարածքներում տեղակայված 32 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5688 կրակոց:

***

Հունիսի 11-ին, ժամը 23։26-ից մինչև 00։38-ը Արմավիրի մարզի Բամբակաշատ, Քարակերտ, Արաքս (Արմավիր), Լենուղի, Դաշտ, Նորակերտ, Լեռնամերձ, Բաղրամյան, Ամբերդ, Այգեշատ (Վաղարշապատ), Արգավանդ, Ալաշկերտ, Ամասիա, Ակնալիճ, Արշալույս, Արևիկ, Արագած, Եղեկնուտ, Արտաշատ, Մայիսյան, Հացիկ, Լուկաշեն, Նորավան, Ծաղկալանջ, Աղավնատուն, Շենիկ, Մրգաշատ համայնքների տարածքներում տեղակայված 55 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին, երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 9772 կրակոց:

***

Հունիսի 11-ին, ժամը 19:15-ից մինչև 19:35-ը Լոռու մարզի Ամրակից, Լեջան համայնքների տարածքներում տեղակայված 3 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 400 կրակոց:

***

Հունիսի 11-ին, ժամը 18:30-ից մինչև 19:45-ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Ղազարավան, Արտաշավան համայնքների տարածքներում տեղակայված 16 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2070 կրակոց:

***

Հունիսի 11-ին, ժամը 18:01-ից մինչև 18:17-ը Շիրակի մարզի Բագրավան համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության  է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 240 կրակոց:

***

Հունիսի 11-ին, ժամը 14:08-ից մինչև 14:47-ը Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Քեթի համայնքների տարածքներում տեղակայված 9 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել 1 ամպ, կատարվել է 1060 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին