"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

08:34 / 11.08.2018

Ընդամենը 47 համայնքների տարածքներում տեղակայված 132 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 26170 կրակոց և 2 հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 5 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Բագարան, Շենիկ, Բամբակաշատ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արտամետ համայնքների պաշտպանվող տարածքներում:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 20։57-ից մինչև 21։11-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Գեղի, Քանաքեռավան համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 389 կրակոց:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 20։43-ին Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում տեղակայված հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2 հրթիռային կրակոց:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 20։23-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում տեղակայված հրթիռային արձակիչ կայանի միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3 հրթիռային կրակոց:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 20։14-ից մինչև 21։00-ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Նոր Եդեսիա, Կոշ, Ոսկեհատ, Ոսկեվազ համայնքների տարածքներում տեղակայված 30 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2907 կրակոց:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 19։13-ից մինչև 20։52-ը Արմավիրի մարզի Բամբակաշատ, Քարակերտ, Արաքս (Արմավիր), Լենուղի, Դաշտ, Նորակերտ, Լեռնամերձ, Բաղրամյան, Ամբերդ, Այգեշատ (Վաղարշապատ), Ակնալիճ, Արշալույս, Արևիկ, Արագած, Եղեգնուտ, Արտաշատ, Մայիսյան, Հացիկ, Լուկաշեն, Ծաղկալանջ, Շենիկ, Մրգաշատ, Բագարան, Արգինա, Երվանդաշատ, Արտամետ, Կողբավան, Արևադաշտ, Արմավիր, Վանանդ, Դալարիկ, Լեռնագոգ, Տանձուտ, Նոր Արտագերս, Այգեշատ (Արմավիր), Աղավնատուն, Ալաշկերտ համայնքների տարածքներում տեղակայված 93 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 22514 կրակոց:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 13:49-ից մինչև 14:03-ը Շիրակի մարզի Ազատան համայնքի տարածքում տեղակայված 3 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 360 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին