"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

21:45 / 14.06.2019

Հունիսի 14-ին, ժամը 13:09-ից 14:26-ը Շիրակի մարզի Կամո, Ախուրյան, Հացիկ, Մանթաշ և Սպանդարյան համայնքների տարածքներում տեղակայված 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2125 կրակոց:

 Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների հետևյալ համայնքի տարածքում տեղացել է կարկուտ՝

• չպաշտպանվող տարածք
 Լոռու մարզի Արջուտ գյուղ

***

Ժամը 20:55-ից 21:05-ը Շիրակի մարզի Կապս համայնքի տարածքում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 150 կրակոց:

***

Ժամը 19:58-ից 20:40-ը Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Բյուրակն, Կապս և Ողջի համայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1440 կրակոց:

***

Ժամը 19:39-ից 20:05-ն Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազափ, Մարգարա, Բամբակաշատ, Ալաշկերտ, Հացիկ, Լենուղի և Արաքս համայնքների տարածքներում տեղակայված 25 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 3543 կրակոց:

***

Ժամը 22:42-ից 23:03-ը Շիրակի մարզի Կապս, Վահրամաբերդ, Բյուրակն համայնքների տարածքներում տեղակայված 5 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 481 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին