"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

10:12 / 14.06.2019

Հունիսի 13-ին, ժամը 22:48-ից 23:53-ը Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Կոշ, Արագածոտն և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ և առաջին կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 859 կրակոց:

***

Ժամը 22:45-ից 23:13-ը Արմավիրի մարզի Ակնալիճ, Արշալույս, Ծաղկալանջ, Արագած, Դաշտ, Աղավնատուն, Այգեհատ, Լեռնամերձ և Ամբերդ համայնքների տարածքներում տեղակայված 23 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ, երրորդ կարգի կարկտավտանգավոր երկու և երկրորդ կարգի կարկտավտանգավոր հինգ ամպ, կատարվել է 4386 կրակոց:

***

Ժամը 22:38-ից մինչև 23:57-ն Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված 36 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 7266 կրակոց:

***

Ժամը 22:27-ից մինչև 23:01-ն Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Լուսակն համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1780 կրակոց:

***

Ժամը 21:44-ից մինչև 22:09-ն Արագածոտնի մարզի Արտենի, Լուսակն համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1252 կրակոց:

***

Ժամը 20:18-ից մինչև 21:10-ը Լոռու մարզի Հագվի, Օձուն, Աքորի, Գարգառ, Դարպաս համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 1259 կրակոց:

***

Ժամը 19:43-ից մինչև 20:34-ն Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն համայնքների տարածքներում տեղակայված 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3007 կրակոց:

***

Ժամը 19:32-ից մինչև 23:24-ն Արարատի մարզի Այգավան, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք, Նարեկ, Շահումյան համայնքների և Արտաշատ քաղաքի տարածքներում տեղակայված 12 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1955 կրակոց:

***

Ժամը 19:32-ից մինչև 23:24-ն Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Արգինա, Շենիկ, Քարակերտ, Վանանդ, Արտամետ, Կողբավան, Դալարիկ, Լեռնագոգ, Աղավնատուն, Լեռնամերձ, Այգեշատ, Ամբերդ համայնքների տարածքներում տեղակայված 46 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 և երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 18408 կրակոց:

***

Ժամը 18:49-ից մինչև 22:02-ն Շիրակի մարզի Մանթաշ, Բայանդուր, Շիրակավան, Ախուրիկ, Երազգավորս, Ոսկեհասկ, Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Բյուրակն, Կապս, Վահրամաբերդ, Ղարիբջանյան, Քեթի, Մայիսյան, Հացիկ, Կամո համայնքների տարածքներում տեղակայված 31 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական ամպ, կատարվել է 6405 կրակոց:

***

Ժամը 18:32-ից 19:19-ը Շիրակի մարզի Ախուրյան, Հացիկ, Կամո և Մայիսյան համայնքների տարածքներում տեղակայված 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 935 կրակոց:

***

Ժամը 17:10-ից մինչև 18:12-ը Լոռու մարզի Միխայելովկա համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 600 կրակոց:

***

Հունիսի 13-ին, ժամը 01:28-ից 03:15-ը Լոռու մարզի Ագարակ, Ամրակից, Արևածագ, Աքորի, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Վարդաբլուր, Օձուն Կարմիր Աղեգ, Կուրթան, Կողես, Մղարթ, Յաղդան, Այգեհատ, Հագվի, Ծաթեր, Մեծ Այրում, Շնող, Ճոճկան և Բագրատաշեն համայնքների տարածքներում տեղակայված 54 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երկրորդ և երրորդ կարգի կարկտավտանգավոր երկուական ամպ, կատարվել է 8275 կրակոց:

***

Հունիսի 12-ին, ժամը 14:32-ից 19:26-ը Լոռու մարզի Ագարակ, Ամրակից, Լեջան, Մեդովկա, Միխայելովկա, Դսեղ, Աքորի, Հագվի, Օձուն, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեգ, Մղարթ, Այգեհատ և Գարգառ համայնքների տարածքներում տեղակայված 32 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել չորրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ, երրորդ կարգի կարկտավտանգավոր երկու և երկրորդ կարգի կարկտավտանգավոր հինգ ամպ, կատարվել է 7757 կրակոց:

***

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

***

Ժամը 16:46-ից 17:18-ը Արմավիրի մարզի Արգինա, Շենիկ, Քարակերտ, Բագարան, Լեռնագոգ համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2660 կրակոց:

***


Ժամը 17:29-ից 17:58-ը Արմավիրի մարզի Շենիկ, Բագարան համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1760 կրակոց: 

***

Ժամը 18:44-ից 18:50-ը Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 167 կրակոց:

***

Ժամը 20:21-ից 20:36-ը Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի տարածքում տեղակայված 1 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 95 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին