"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

20:07 / 02.09.2019

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:25-ից 14:37-ն Արմավիրի մարզի Շենիկ, Արտամետ համայնքների տարածքներում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 193 կրակոց: 

***

Ժամը 14:55-ից 16:30-ը Լոռու մարզի Միխաելովկա, Լեջան, Ագարակ, Ամրակից, Հագվի, Աքորի, Օձուն, Մեծ Պարնի, Վանաձոր համայնքների տարածքներում տեղակայված 12 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 1500 կրակոց:

***

Ժամը 14:59-ից 15:23-ն Արմավիրի մարզի Ակնալիճ, Այգեշատ, Տանձուտ, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արաքս, Արևադաշտ, Լենուղի, Արևիկ, Նոր Արտագերս, Արմավիր համայնքների տարածքներում տեղակայված 20 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2309 կրակոց: 

***

Ժամը 15:22-ից 15:56-ը Շիրակի մարզի Կապս, Բյուրակն, Հայկավան, Ղարիբջանյան, Վահրամաբերդ համայնքների տարածքներում տեղակայված 10 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1490 կրակոց: 

***

Ժամը 16:18-ից 16:52-ն Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Բագարան, Երվանդաշատ, Արևադաշտ, Արաքս, Լենուղի համայնքների տարածքներում տեղակայված 21 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2685 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին