"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

09:31 / 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին, ժամը 05:10-ից մինչև 05:25-ն Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Սուրենավան համայնքների տարածքներում տեղակայված 14 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1102 կրակոց:

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:48-ից մինչև 19:15-ն Արագածոտնի մարզի Ագարակ, Փարպի, Ղազարավան, Աղձք, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում տեղակայված 29 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1847 կրակոց:

← Վերադառնալ ցուցակին