"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

21:49 / 28.09.2019

Ժամը 14:25-ից մինչ 14:40-ն Արարատի մարզի Ռանչպար համայնքի տարածքում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 370 կրակոց:

***

Ժամը 13:55-ից մինչ 14:13-ն Արարատի մարզի Արարատ, Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ համայնքների տարածքներում տեղակայված 20 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 2368 կրակոց:

***

Ժամը 13:07-ից մինչ 13:10-ը Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 257 կրակոց:

***

Ժամը 12:50-ից մինչ 13:04-ն Արմավիրի մարզի Արագած, Լեռնամերձ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ համայնքների տարածքներում տեղակայված 10 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 1156 կրակոց:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:34-ից մինչ 13:17-ն Արագածոտնի մարզի Աղձք, Ագարակ, Փարպի, Կարբի, ՈՒջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Օհանավան համայնքների տարածքներում տեղակայված 31 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 5433 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան համայնքների տարածքներում տեղացել է կարկուտ:

← Վերադառնալ ցուցակին