"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Ներգործություն հակակարկտային կայանքներից

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

15:15 / 22.05.2020

Ժամը 19:11-ից մինչ 19:40-ը Լոռու մարզի Օձուն, Հագվի, Ճոճկան համայնքների տարածքներում տեղակայված թվով 11 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2400 կրակոց:

Ժամը 19:11-ից մինչ 19:40-ը Տավուշի մարզի Արճիս, Բագրատաշեն, Պտղավան, Լճկաձոր համայնքների տարածքներում տեղակայված թվով 7 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երրորդ կարգի կարկտա-վտանգավոր 2 ամպ, կատարվել է 2300 կրակոց:

Ժամը 16:19-ից մինչ 16:40-ը Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Վահրամաբերդ, Ողջի, Մարմաշեն համայնքների տարածքներում տեղակայված թվով 5 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 417 կրակոց:

Ժամը 15:05-ից մինչ 15:35-ը Արարատի մարզի Ավշար, Ոսկետափ, Արալեզ, Նոր Կյանք, Այգավան, Եղեգնավան, Լուսառատ, Արտաշատ, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս, Արաքսավան, Նորամարգ համայնքների տարածքներում տեղակայված թվով 36 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 4711 կրակոց:

Ժամը 07:25-ից մինչ 17:45-ը Լոռու մարզի Մեդովկա, Միխայելովկա համայնքների տարածքներում տեղակայված թվով 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտա­վտանգավոր 1 ամպ, կատարվել է 300 կրակոց:

Ժամը 04:44-ից մինչ 05:15-ն Արմավիրի մարզի Ջանֆիդա, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Արևադաշտ, Արաքս, Ամասիա, Նոր Արտագերս, Հացիկ, Մայիսյան, Նորավան Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արմավիր, Տանձուտ, Ծաղկալանջ, Արագած, Այգեշատ, Ակնալիճ, Լենուղի. Արշալույս, Արևիկ, Լուկաշին համայնքների տարածքներում տեղակայված թվով 74 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 9370 կրակոց։

ժամը 02:30-ից մինչ 03:10-ն Արմավիրի մարզի Փշատավան, Ջանֆիդա, Նալբանդյան, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Վանանդ, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ, Շենիկ, Արգինա, Տալվորիկ, Հացիկ, Նորավան, Լուկաշին, Արգավանդ, Արազափ համայնքների տարածքներում տեղակայված թվով 108 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 19703 կրակոց։

Մայիսի 21-ի ժամը 23:41-ից մինչ մայիսի մայիսի 22-ի ժամը 00:02-ն Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Արտամետ, Շենիկ համայնքների տարածքներում տեղակայված թվով 13 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1707 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել։

← Վերադառնալ ցուցակին