Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ

Ղեկավար կազմ

Վարդան Դերենիկի Գևորգյան, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ծնվել է 1968 թվականի մայիսի 9-ին, Երևան քաղաքում:

1985 թվականին ավարտել է Երևանի թիվ 159 միջնակարգ դպրոցը:
1985 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետի՝ մեքենաշինության տեխնոլոգիայի բաժինը:
1993 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1986-1988 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում:
1995 թվականին աշխատանքի է անցել ՀՀ ներքին գործերի նախարարությունում:
2014 թվականի հուլիսի 11-ին ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ծառայության ընթացքում զբաղեցրել է Կոտայքի մարզային վարչության Շտաբի հատկապես կարևորագույն գործերով ավագ տեսուչի, Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի օպեր լիազորի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության III-րդ վարչության I-ին բաժնի օպեր լիազորի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության III-րդ վարչության I-ին բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ օպեր լիազորի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ III-րդ վարչության I-ին բաժնի պետի տեղակալի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ III-րդ վարչության I-ին բաժնի պետի տեղակալի պաշտոնները:
2011 թվականից զբաղեցրել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնը:
2013 թվականից զբաղեցրել է Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի պաշտոնը:
2014 թվականի հուլիսի 14-ին ընդունվել է աշխատանքի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ՝ որպես վարչական տնօրենի տեղակալ:
2016 թվականի օգոստոսի 15-ից՝ տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար:
2017 թվականի փետրվարի 16-ին ազատվել է աշխատանքից` համաձայն իր դիմումի:
2017 թվականի ապրիլի 14-ից առ այսօր աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն:

Ունի ոստիկանության գնդապետի կոչում:


Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
 

 

Բաբայան Խաչատուր Գեորգիի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

 

Ծնվել է 1961 թվականի մայիսի 5-ին, Երևանում:
1979 թթ.ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:
1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1988 թթ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը, որակավորումը` լեռնային ինժեներ-շինարար:
1986 թ. ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ ստանալով տեխնիկական թարգմանչի և ինֆորմատիկի որակավորում:
1988-1991 թթ. աշխատել է ԵրՊի գիտահետազոտական ամբիոնում, որպես կրտսեր գիտաշխատող:
1989-2006 թթ. աշխատել է «Հայէլեկտրատեխհսկողություն» տեսչությունում, որպես գլխավոր մասնագետ:
2006 թ. աշխատել է «Ջի Էմ Մաղարո» ԲԲԸ-ում, որպես Մղարթի ոսկու հանքի տնօրեն:
2006-2012 թթ.` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես բաժնի պետ:
2012-2014 թթ.` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես վարչության պետի տեղակալ:
2014 թ.-ին նշանակվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մելիքյան Հովհաննես Փայլակի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Ծնվել է 1965 թվականի մարտի 18-ին, Երևանում:
1972-1982 թթ., ավարտել է Երևանի թիվ 102 միջնակարգ դպրոցը:
1982-1983 թթ. Սովորել և ավարտել է Երևանի Առևտրի Պետական ուսումնարանը:
1983-1987թթ ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտը:
1987-1991թթ. Լենինյան շրջանի N1 Սննդառ ապրանքագետ:
1991-1992թթ. «Մելկոպտ» բազայի ապրանքագետ:
1996-1999թթ., «Գրիգոր» ՍՊԸ մատակարար:
2001-2003 ԱՄՆ Միջազգային Զարգացման (USAID) բարեփոխումների ծրագրերի ղեկավար:
2004-2014թթ., Քաունթերփայթն ինթերնեյշնլ ինվ. ,,Հ.Մ.Օ.Ծ” ծրագրերի պահեստապետ:
2014 թ. մարտի 3-ից առ այսօր աշխատում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

Անձնական տվյալներ


Ամուսնացած է, ունի երեք զավակ: