ՀՀ ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակ
Մեր մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալությունը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ նյութական ռեզերվների պետական կոմիտեի Հայաստանի տարածքային վարչության իրավահաջորդը: Գործակալությունն իրականացնում է ՀՀ կառավարության պետական պահուստի ձևավորման, զարգացման և կատարելագործման աշխատանքների համակարգումն ու կառավարման ապահովումը:
1992 թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքային վարչությունը վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչության:
2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ այն վերակազմակերպվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ՀՀ պետական ռեզերվների գործակալության:
2004 թ. հոկտեմբերին ընդունվել է “Պետական նյութական պահուստի մասին” ՀՀ օրենքը:
2005 թ. ՀՀ կառավարության որոշմամբ պետական ռեզերվների գործակալությունը ներառվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կազմում:
2008 թ. ՀՀ կառավարության որոշմամբ գործակալությունը ընդգրկվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:
2014թ. վերանվանվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալություն (փոփ. 15.05.08 N 534-Ն, 25.12.14 N 1527-Ն)