ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
Մեր մասին
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է:
Ակադեմիայում դասավանդում են 6 դոկտոր պրոֆեսոր, շուրջ 50 գիտությունների թեկնածու, դոցենտ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետներ:
Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝
1.Բարձրագույն (մագիստրոսի, բակալավրի) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում.
2.Ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում.
3. Հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով բնակչության ուսուցում.
5. Գիտամեթոդական աշխատանքների կատարում:
Վերոնշյալ ուղղություններով աշխատանքներն իրականացվում են երեք ֆակուլտետներում.
1. Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետ.
2. Ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման ֆակուլտետ.
3. Փրկարարական ֆակուլտետ:
I. Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում հետևյալ մասնագիտություններով.
Ուսուցման ձևը՝ առկա (4 տարի) և հեռակա (5 տարի):
- Ճգնաժամային կառավարում (աղետների կառավարում),
- Քաղաքացիական պաշտպանություն,
- Փրկարարական գործ,
- Հրդեհային պաշտպանություն,
- Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում,
- Հրդեհային անվտանգություն,
- Տրանսպորտային և հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում,
- Կառավարում (ռիսկի կառավարում):
Առկա ուսուցմամբ «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտություններում կրթությունն անվճար է:
Ակադեմիայի ուսանողները չեն օգտվում պարտադիր զինվորական ծառայության տարեկետման իրավունքից:
II. Մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցում հետևյալ մասնագիտություններով.
Ուսուցման ձևը՝ հեռակա (2,5 տարի):
- Ճգնաժամային կառավարում.
- Փրկարարական գործ.
- Կիրառական սեյսմոլոգիա:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
III. Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցում հետևյալ մասնագիտություններով.
- Հրդեհային պաշտպանություն.
- Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում.
- Կառավարում արտակարգ իրավիճակներում:
Կրթության հիմքը՝
- Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն (2 տարի),
- Հիմնական ընդհանուր կրթություն (3 տարի):
Գերազանց և լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների, ուսումը շարունակել բակալավրի կրթական ծրագրում: