Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

22:15 / 19.03.2013

Մարտի 19-ին, ժամը 22.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ում շրջվել է "Լադա պրիորա" մակնիշի 585 LL 26 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վարորդը` 1962 թ. ծնված Վ. Ղազարյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին