Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ուջան գյուղի մոտակայքում

17:29 / 20.03.2013

Մարտի 20-ին, ժամը 17.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Աշտարակ քաղաքի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Նիվա» մակնիշի 55 ՕՕ 880 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LP 679 պետհամարնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1983 թ. ծնված Սլավիկ Մարտիրոսյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: 

← Վերադառնալ ցուցակին