Նորություններ

Պատահարներ

Բեռնատար է կողաշրջվել

16:07 / 22.04.2013

Ապրիլի 22-ին, ժամը 17.07-ին տեղեկություն է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Վանաձոր - Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454ՍՕ12 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Հովհաննես Մկրտչյան, ծնվ.1963 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, և բռնկվել է հրդեհ:
Տեղի ուժերով Հ.Մկրտչյանը դուրս է բերվել բեռնատարի խցիկից և հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.39-ին, մարվել` 18.11-ին: Այրվել են 2 անվադող, վառելիքի բակը, մասնակի` բեռնախցիկը և վարորդի խցիկը:

← Վերադառնալ ցուցակին