Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է ծառին

15:28 / 23.04.2013

Ապրիլի 23-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արգավանդ ավտոճանապարհին` Արգավանդ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի, ինչպես նաև վնասվել է էլ. սյունը և գազի խողովակը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 65 ՍԼ 589 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա:

Փրկարարներն իրականացրել են ծառահատման աշխատանքներ, և ճանապարհը դարձել է երթևեկելի:

← Վերադառնալ ցուցակին