Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նոր-Նորքում

22:44 / 26.04.2013

Ապրիլի 26-ին, ժամը 23.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Արձագանքել է մոտակայքում ընթացող մարտական հաշվարկը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է «Տոյոտա Պռադո» մակնիշի 13ՍՕ507 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Դավիթ Եղոյանին(ծնվ.1984թ.), ուղևորներ Էլինա Պողոսովային (ծնվ.1982թ.) և Մարիա Անտոնյանին (ծնվ.1983թ.): Վերջիններս հրաժարվել են բուժօգնությունից: 

← Վերադառնալ ցուցակին