Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին

15:01 / 27.04.2013

Ապրիլի 27-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 31 ՍԼ 706 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1967 թ. ծնված Կ. Ղարիբյանը հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը և դուրս են բերել այն ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին