Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

06:38 / 16.06.2013

Հունիսի 16-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Երևան-Ախալքալաք երթուղու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի GEO CSC143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թ. ծնված Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թ. ծնված Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնված Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված Լուսիկ Կիրակոսյանը և 2011թ. ծնված Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մյուսները` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին