Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սիսիան - Սառնակունք ավտոճանապարհին

10:13 / 17.06.2013

Հունիսի 17-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան - Սառնակունք ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 9161L պետհամարանիշով (վարորդ Արտյուշա Մեսրոպյան, ծնվ.1963 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 30ՏՍ896 պետհամարանիշով (վարորդ Արմեն Հովակիմյան, ծնվ. 1974 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Հովակիմյանը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջանիկ Հակոբյանը (ծնվ.1978թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ - փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին