Նորություններ

Պատահարներ

Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել

08:25 / 18.06.2013

Հունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 34 OV 307 պետհամարանիշով (վարորդ Ա. Շարոյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1989 թ. ծնված Ա. Շարոյանին, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին, 1995 թ. ծնված Վ. Վարդանյանին և 1990 թ. ծնված Ա. Չոբանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Այնուհետև դեպքի վայր է մեկնել մեկ այլ մարտական հաշվարկ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին