Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Բեկի փողոցում

22:26 / 18.06.2013

Հունիսի 18-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում բեռնատարը բախվել է էլ.սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է և խոչընդոտում է երթևեկությանը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի PWP 541 պետհամարանիշով բեռնատարը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ձգել է էլ. սյան լարերը, ինչի հետևանքով սյունն ընկել է ճանապարհի վրա և այն դարձրել դժվարանցանելի:
Փրկարարները հեռացրել են սյունը, և ճանապարհը կրկին դարձել է երթևեկելի:

← Վերադառնալ ցուցակին