Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Քարաշեն-Գորիս ավտոճանապարհին

20:40 / 20.06.2013


Հունիսի 20-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Քարաշեն-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս - Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 0856 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով դադարեցվել է գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին