Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ծաղկաձոր քաղաքում

15:12 / 26.06.2013

Հունիսի 26-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի 31 ՍՏ 335 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1990 թ. ծնված Ս. Սարգսյանին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են քարշակի վրա:

← Վերադառնալ ցուցակին