Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նոր Խարբերդի ամառանոցների մոտ

05:31 / 27.06.2013

Հունիսի 27-ին, ժամը 06.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, իսկ վարորդը ստացել է ոտքերի վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանա­տան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի 3503 Տ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1970 թ. ծնված Մ. Հարությունյանը, ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տուժածին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

← Վերադառնալ ցուցակին