Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին

19:29 / 29.06.2013

Հունիսի 29-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Թասսի կոչվող ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում` Չայզամի լճի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 33 RS 965 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Բեգլարյան ծնվ.1963թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աթամի Իզմաիլիին (ծնվ. 1955թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը: 

← Վերադառնալ ցուցակին