Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նար-Դոս – Վարդանանց փողոցների խաչմերուկում

00:31 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս – Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 և 1-03 ծառայությունների հերթապահները:
Տեղում պարզվել է, որ <<ՕՊԵԼ>> մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել է Նար-Դոսի փողոցում գտնվող խանութի պատին և հարակից էլ. սյանը, ինչի հետևանքով ուղևորը՝ Ա. Վ.-ն, (ծնվ. 1984թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է <<Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոց>>:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:
 

← Վերադառնալ ցուցակին