Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

00:51 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակա սարում՝ մարմարի հանքավայրի մոտակայքում, ավտոմեքենանա է արգելափակվել քարաբեկորների մեջ, իսկ վարորդն ու ուղևորները ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Չքնաղ գյուղի սարերում հայտնաբերել են «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ., ծնվ.1990 թ., ուղևորներ՝ Մ. Կ., ծնվ.1993 թ., Ս. Կ., ծնվ.1980 թ, Ա. Ն., ծնվ.1982 թ և Տ. Գ., ծնվ.1983թ.) և դուրս բերել արգելափակումից:
Քաղաքացիներին և ավտոմեքենան անվտանգ տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: Առավոտյան քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայր: Տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին