Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գագարին գյուղի մոտ

16:30 / 28.07.2013

Հուլիսի 28-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Սևան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 33 OP 503 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն-ը և ուղևոր՝ 1989 թ. ծնված Մ. Պ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասնածքներով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին