Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

10:30 / 24.08.2013

Օգոստոսի 24-ին, ժամը 11.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան- Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 35ՏՍ851 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 53» մակնիշի 02ՏԼ630 պետհամարանիշով ավտոմեքենային, ինչից «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայում բարձած քարերը թափվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա: Վարորդ` Վ. Հ..ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև` Սրբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Վ. Ե.-ը, Գ. Խ.-ը, Ս. Հ.-ը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել:
Բժիշկները Վ.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին