Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ-ներ Երևանում

20:10 / 25.08.2013

Օգոստոսի 25-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում` «Սաս» սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մազդա» մակնիշի 65 օօ 961, «ԲՄՎ» մակնիշի 30 ԼԼ 480 և «Ֆորդ» մակնիշի 19 ԼԼ 568 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան:

***
Օգոստոսի 25-ին, ժամը 21.41-ին տեղեկություն է ստացվել, որ Գրիբայեդովի փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Տոյոտա Քամրի» մակնիշի 15 ՍՍ 959 և «Տոյոտա Պրադո» մակնիշի 415ՈՍ02 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ոստիկանության ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ուղղել են շրջված ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին