Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

07:25 / 26.08.2013

Օգոստոսի 26-ին, ժամը 08.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Տոյոտա ՌԱՎ4» մակնիշի 24 ԼՍ 173 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին և ցած ընկել կամրջից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և մեկ ուղևոր շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին