Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Սևան – Գավառ ավտոճանապարհին

17:42 / 27.08.2013

Օգոստոսի 27-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Սևան – Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Մ. Երանյանի վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի 36OՍ210 պետհամարանիշի և Ա. Գևորգյանի վարած «ՎԱԶ2107» մակնիշի 20LՍ258 պետհամարանիշի ավտոմեքենաները և կողաշրջվել:
Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի և գազի արտահոսքը:

 

← Վերադառնալ ցուցակին