Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թալին-Թաթուլ ավտոճանապարհին

20:10 / 04.09.2013

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-24» մակնիշի 06 ԼՍ 167 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված (վարորդ Վ.Գ.):

← Վերադառնալ ցուցակին