Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հրազդան-Հանքավան ճանապարհին

05:08 / 05.09.2013

Սեպտեմբերի 5-ին, ժամը 06.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիներ` 1957 թ. ծնված Ժ. Բ.-ն և Վ. Մ.-ն, ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Ժ. Բ.-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Վ. Մ.-ինը` ծանր:

← Վերադառնալ ցուցակին