Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղեգնաձոր-Երևան 7-րդ կմ-ում

18:30 / 06.09.2013

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՃԿԿ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել ՝ 19.58-ին: Այրվել է Տ. Ն.-ին պատկանող "Մերսեդես" մակնիշի 91QL09 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչը և շարժիչի խցիկային հատվածը, վնասվել է դիմապակին:

Դեռևս չպարզված հանգամանքներում, բախվել են "Մերսեդես" մակնիշի 91QL09 պետհամարանիշի (վարորդ` 1991թ. ծնված Տ.Ն.) և "Վազ 2105" մակնիշի 65 LL946 պետհամարանիշի (վարորդ` 1936թ. ծնված Ա.Մ.ավտոմեքենաները, ինչից "Վազ 2105" մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Կ. Պ.-ն (ծնվ.1955թ.), Լ. Ա.-ն (ծնվ.1946թ.) և վարորդ՝ Ա. Մ.-ն (ծնվ. 1936թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

← Վերադառնալ ցուցակին