Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում

07:09 / 15.09.2013

Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոոճանապարհին՝ Արուճ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում «Ալֆա Ռոմեո» մակնիշի 33OT611 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ՝ Ինխարբեկ Ամիրխանովը, Մարգար Մարգարյանը (1999 թ.) և Կարինե Ստադոննայան (1993 թ.) շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ԲԿ, որտեղ ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ վարորդ՝ ՌԴ-ի քաղաքացի Սամիլ Առսլանովին (1987 թ.) հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին