Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին

19:45 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Սադունց (Ամրե Թազա) գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ: 
Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Հնաբերդ գյուղի բնակիչներ Ա. Գ. (վարորդ, ծնվ. 1992թ.), Ա. Տ. (ծնվ. 1961թ.), Ա. Տ. (ծնվ. 2013թ.), Ա. Ա. (ծնվ. 1994թ.), Հ. Տ. (ծնվ. 1993թ.), Գ. Ա.  (ծնվ. 1977թ.) և Հ. Ա. (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

← Վերադառնալ ցուցակին