Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի

13:50 / 23.09.2013

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում բախվել են Վոլցվագեն Վենտո մակնիշի 35VO744 պետհամարանիշի և ՎԱԶ-2106 մակնիշի 18ԼՍ911 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` "ՎԱԶ-2106"-ի ուղևոր՝ 1947թ. ծնված Գ. Ղ.-ին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են "Վազ-2106" մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին