Նորություններ

Պատահարներ

Մեքենան բախվել է գովազդային վահանակին

22:50 / 01.10.2013

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.47-ին տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Աուդի» խանութ-սրահի մոտակայքում, տեղի  է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեում` «Պիկովայա դամա» գիշերային ակումբի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 33TO305 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987 թ. ծնված Գոռ Մկրտչյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ: 

← Վերադառնալ ցուցակին