Նորություններ

Պատահարներ

Ավտովթար Արտաշատում

00:58 / 02.10.2013

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական  հաշվարկ և ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:
Պարզվել է,որ Աուդի  մակնիշի 34ML894 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի  հետևանքով տուժածներ` 1986 թ. ծնված  Մկրտիչ Բաբայանը, 1990 թ. ծնված Տաթև Ավագյանը, 1987 թ. ծնված Արմեն  Մարտիրոսյանը և 1992 թ. ծնված  Կորյուն Պողոսյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի  բժշկական կենտրոն: Այնուհետև Մկրտիչ Բաբայանին, Տաթև Ավագյանին և Արմեն  Մարտիրոսյանին տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Տուժածների առողջական վիճակը ըստ բժիշկների գնահատվել  է կայուն բավարար:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին