Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում

18:55 / 03.10.2013

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ "Տոյոտա Երևան" ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են Կոնցերտո տաքսի սերվիզին պատկանող Լադա Կալինա մակնիշի Լ0432 (վարորդ՝ Գ. Ս.) և Միտսուբիշի Պաջերո մակնիշի 05ԼՏ088 պետհամարանիշերի (վարորդն անհայտ է) ավտոմեքնաները: Զոհեր և տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին