Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին

18:16 / 16.11.2013

Նոյեմբերի 16-ին, ժամը 18.11-ին ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի 3 6ՕՏ 675 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող գազատարին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման: Զոհեր և տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին