Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան կողաշրջվել է

18:30 / 18.11.2013

Նոյեմբերի 18-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վերջնամասում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, հավանական է ներսում տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն վենտո» մակնիշի 35PO989 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա.Ս., ծնվ. 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով:
Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի զգացվել:

← Վերադառնալ ցուցակին