Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին

14:00 / 19.11.2013

Նոյեմբերի 19-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Աշտարակ ավտոճանա­պարհի 6-րդ կմ-ում` Դաշտ գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 US 021 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1980 թ. ծնված Ա. Ի.-ն (վարորդ) տեղափոխվել է Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

 


 



 

 

 

← Վերադառնալ ցուցակին