Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հրազդան քաղաքում

19:33 / 19.11.2013

Նոյեմբերի 19-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 27 OL 169 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 32 OS 388 պետհամարանիշի ավտոմեքենաները (հրդեհի բռնկում տեղի չի ունեցել):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1949 թ. ծնված Մ. Հ.-ն, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1962 թ. ծնված Խ. Հ.-ն ու 1991 թ. ծնված Է. Գ.-ն տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:

«Օպել»-ի վարորդ՝ 1980 թ. ծնված Կ. Հ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:



 


 

← Վերադառնալ ցուցակին