Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին(լրացված)

23:50 / 30.11.2013

Նոյեմբերի 30-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհին` Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում, ԳԱՅ-ի պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Աշտարակ - Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 01 OU 647 պ/հ (վարորդ` Ա. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 33 VS 231 պ/հ (վարորդ Մ. Պ. ծնվ. 1987 թ.) ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներ Մ. Պ.-ին և Ա. Ա.-ին, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

← Վերադառնալ ցուցակին